Բնորդուհիներ (նկար)
Բնորդուհիներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ժորժ Սյորա[1][2] |
տարի | 1886[3] և 1886[2] |
բարձրություն | 200 ± 1 սանտիմետր[1] |
լայնություն | 249,9 ± 0,1 սանտիմետր[1] |
ուղղություն | պուանտիլիզմ[2] և Պոստիմպրեսիոնիզմ[2] |
ժանր | նյու, դիմապատկեր և կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Բարնսի հիմնադրամ |
հավաքածու | Բարնսի հիմնադրամ[3] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Les Poseuses Վիքիպահեստում |
«Բնորդուհիներ»[4] (ֆր.՝ Les Poseuses), ֆրանսիացի նկարիչ Ժորժ Սյորայի նկար՝ ստեղծված 1886 և 1888 թվականների ընթացքում[5]։ Ներառված է Ֆիլադելֆիայի Բարնսի ֆոնդի նկարների հավաքածուում։ Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1888 թվականի գարնանը՝ Անկախների սալոնում[6]։
«Բնորդուհիներ» կտավը՝ Սյորայի վեց հիմնական աշխատանքներից երրորդը, ստեղծվել է ի պատասխան այն քննադատների, ովքեր Սյորայի արվեստը համարել են պարզունակ և սառն այն պատճառով, որ նա չի կարողացել պատկերել կյանքը[7]։ Ի պատասխան՝ նկարիչը նույն մերկ մոդելն ստեղծել է երեք տարբեր դիրքերով։ Արվեսատանոցի ձախ պատին Սյորայի 1884-1886 թվականներին նկարած «Կիրակնօրյա կեսօրը Գրանդ Ժատ կղզում» նկարի մի հատվածն է։ Նկարը կարևոր նշանակություն է ունեցել Սյորայի արվեստում՝ ստեղծագործության պուանտիլիստական տեխնիկայի կիրառման շնորհիվ։
Ժորժ Պիեռ Սյորա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժորժ Պիեռ Սյորան եղել է Էռնեստինա Ֆևրի և Անտուան Կրիզոստոմ Սյորայի երրորդ երեխան, ծնվել է 1859 թվականի դեկտեմբերի 2-ին Փարիզում՝ բուրժուական ընտանիքում։ 1878 թվականին ընդունվել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոց։ Այնուհետև սովորել է Անրի Լեմանի մոտ։ Համագործակցելով այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Պոլ Սինյակը, Ալբեր Դյուբուա-Պիեն և Օդիլոն Ռեդոնը՝ Սյորան պատասխանատվություն էր կրում Անկախների սալոնի համար, որն ստեղծվել էր որպես այլընտրանք կառավարության կողմից ֆինանսավորվող Փարիզյան սալոնի։
Սյորայի առավել հայտնի աշխատանքներից է «Կիրակնօրյա զբոսանք Գրանդ ժատ կղզում» (1884-1886 Արվեստի ինստիտուտ, Չիկագո) նկարը։ Ուսումնասիրելով գույնի և լույսի օրինաչափությունները, օպտիկական էֆեկտները՝ նկարիչը ձգտել է ստեղծել գուներանգային, լուսաօդային ու տարածական խնդիրների լուծման գիտական հիմք։
Սյորան ստեղծել է պուանտիլիստական գեղանկարչական ոճը, որում ամբողջական պատկերը ստանում են հիմնական գույներով նկարված առանձին-առանձին մանր կետերի բազմության միջոցով երկրորդական և միջանկյալ գույների տեսողական խաբկանք ստեղծելով։
Նկարի տեխնիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բնորդուհիները» պուանտիլիստական ոճի վառ օրինակ է[8]. Ամերիկացի արվեստաբան Նորմա Բրոուդը Art Bulletin-ում պուանտիլիզմը համեմատել է 1880-ական թվականների Ֆրանսիական ֆոտոտպագրության հետ[9]։ Իր աշխատանքներում Սյորան ջանացել է վերարտադրել բնության մեջ հանդիպող գույներն ու երանգները[10][11]։
Սյուժե և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1886-1888 թվականների ընթացքում ստեղծված «Բնորդուհիները» նկարը Սյորայի պատասխանն է՝ ուղղված «Կիրակնօրյա զբոսանք Գրանդ ժատ կղզում» նկարի քննադատներին։ Քննադատները փաստել էին, որ նկարում պատկերված կերպարները բավականաչափ իրական չեն։ «Բնորդուհիները» երբեմն դիտվել է որպես քննադատության պատասխան և «Կիրակնօրյա զբոսանք Գրանդ ժատ կղզում» կոմպոզիցիայի մաս կազմելով՝ դարձել է կապող օղակ երկու աշխատանքների միջև[12]։ Նկարում առավել վաղ շրջանի կտավի առկայությունը թույլ է տալիս կարծելու, որ կերպարները պատկերվել են արվեստանոցում[13]։
Բնորդուհիները մուսաներ չեն․ նրանք կանայք են, ովքեր գումար են աշխատում։ Ենթադրվում է, որ նման մոտեցումը դժվարացնում է գեղանկարչության մեջ կանանց օբյեկտիվիզացնելու ավանդական մոտեցումը[14]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյորան ստեղծել է «Բնորդուհիներ» նկարի երկու տարբերակ։ Չափսերով փոքր տարբերակն ավելի է համապատասխանում դիվիզիոնիզմի տեխնիկային։ Նկարի այս տարբերակը պատկերված է եղել 1991 թվականին Մետրոպոլիտեն թանգարանում կայացած Սյորայի ցուցահանդեսի կատալոգի կազմին[15]։ Չնայած նկարը երբևէ պատկանել է առևտրական Հայնց Բերգրյունին, այնուհետև այն համալրել է հավաքորդ Փոլ Ալենի հավաքածուն[16][17]։ 1947 թվականին Սյորայի առաջին հովանավորներից և ջատագովներից Ֆելիքս Ֆենեոնի հավաքածուի վաճառքի ժամանակ Ֆրանսիան ձեռք է բերել նկարի էտյուդները, որոնք պահվում են Օրսե թանգարանում[18][19][20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.barnesfoundation.org/collections/art-collection/object/6994/models-poseuses
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 3,0 3,1 https://collection.barnesfoundation.org/objects/6994/Models-(Poseuses)/details
- ↑ «Жорж-Пьер Сёра». artchallenge.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.(ռուս.)
- ↑ «Young Woman powdering Herself». artandarchitecture.org.uk. Courtauld Institute of Art. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Rewald, 1943, էջ 79
- ↑ Peter Russell (2019 թ․ դեկտեմբերի 20). Delphi Complete Paintings of Georges Seurat (Illustrated). Delphi Classics. էջեր 118–. ISBN 978-1-913487-01-0.
- ↑ Chu, Petra ten-Dpesschate (2003). Nineteenth- Century European Art. Prentice Hall Inc. and Harry N. Abrams. էջեր 400–401. ISBN 0-13-045736-1.
- ↑ Broude, Norma (1974). «New Light on Seurat's "Dot": Its Relation to Photo-Mechanical Color Printing in France in the 1880's». The Art Bulletin. 56 (4): 581–589. doi:10.2307/3049304. ISSN 0004-3079. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ IRESON, NANCY (2010). «The pointillist and the past: three English views of Seurat». The Burlington Magazine. 152 (1293): 799–803. ISSN 0007-6287. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Tate. «Neo-impressionism – Art Term». Tate (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Aichele, K. Porter (1989). «SEURAT'S "LES POSEUSES" IN THE CONTEXT OF FRENCH REALIST LITERATURE». Nineteenth-Century French Studies. 17 (3/4): 385–396. ISSN 0146-7891. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Nochlin, Linda (March 1994). Body Politics: Seurat's Poseuse. New York: Art in America. էջեր 71–124.
- ↑ Januszczak, Waldemar. «The Art Mysteries with». ZCZ Films. BBC. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Herbert, 1991, էջ cover, iv
- ↑ Koldehoff, Stefan (2011 թ․ նոյեմբերի 15). «Geld spielt hier keine Rolle». DIE WELT (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Objects of My Affection». WSJ. 2012 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
{{cite web}}
: Text "Allen" ignored (օգնություն); Text "Paul G." ignored (օգնություն) - ↑ «Poseuse de dos». Musée d'Orsay (ֆրանսերեն). 2009 թ․ փետրվարի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Poseuse de face». Musée d'Orsay (ֆրանսերեն). 2009 թ․ փետրվարի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Poseuse de profil». Musée d'Orsay (ֆրանսերեն). 2009 թ․ փետրվարի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aichele, K. Porter (1989). «SEURAT’S „LES POSEUSES“ IN THE CONTEXT OF FRENCH REALIST LITERATURE». Nineteenth-Century French Studies. 17(3/4): 385—396. ISSN (identifier)|ISSN 0146-7891.
- Broude, Norma (1974). «New Light on Seurat’s „Dot“: Its Relation to Photo-Mechanical Color Printing in France in the 1880’s». The Art Bulletin. 56 (4): 581—589 ISSN (identifier)|ISSN 0004-3079.
- Distel, Anne (1992) [1991]. Seurat (ֆրանսերեն). Paris: Ed. du Chêne. ISBN 9782851087119. .
- Dorra, Henri; Rewald, John (1959). Seurat : L'oeuvre peint, biographie et catalogue critique (ֆրանսերեն). Les Beaux-Arts. OCLC 873288696.
- Hauke, César M. de; Seurat, Georges (1962). Seurat et son oeuvre; [catalogue] (ֆրանսերեն). Gründ. OCLC 1266200.
- Herbert, Robert L.; Cachin, Françoise (1991). Georges Seurat, 1859-1891. New York, NY: Metropolitan Museum of Art : Distributed by Abrams. ISBN 9780870996184. OCLC 23870062.
- Herbert, Robert (2001). Seurat : drawings and paintings. New Haven, CT: Yale University Press. ISBN 9780300071313. OCLC 45002103.
- IRESON, NANCY (2010). «The pointillist and the past: three English views of Seurat». The Burlington Magazine. 152(1293): 799—803. ISSN (identifier)|ISSN 0007-6287.
- Kostka, Alexandre (2000). «Two ladies vanishing : die "Poseuses" von Georges Seurat in der Sammlung Harry Graf Kessler; Kunsttransfer als Teilrezeption». In Fleckner, Uwe; Schieder, Martin; Zimmermann, Michael F (eds.). Jenseits der Grenzen. französische und deutsche Kunst vom Ancien Régime bis zur Gegenwart : Thomas W. Gaehtgens zum 60. Geburtstag 1 1 (գերմաներեն). Köln: DuMont. ISBN 9783770153411. OCLC 886754027.
- Madeleine-Perdrillat, Alain (1990). Seurat. Rizzoli. ISBN 9780847812868. OCLC 886215932.
- Nochlin, Linda (1994 թ․ մարտ). «Body politics : Seurat's "Poseuses» (PDF). Art in America. Art Media Holdings (3): 71–79. ISSN 0004-3214. OCLC 959051968.
- Georges Seurat. Translated by Abel, Lionel. New York: Wittenborn and Co. 1943. OCLC 561921719. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
{{cite book}}
: Text "Rewald John" ignored (օգնություն) - Rich, Daniel Catton (1958), Seurat - paintings and drawings, Art Institute of Chicago, OCLC 313002001, «Art Institute of Chicago, January 16 - March 7, 1958; the Museum of Modern Art, New York, March 24 - May 11, 1958»
- Tate. «Neo-impressionism — Art Term». Tate. Retrieved 2020-11-24.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Georges Seurat: Models (Poseuses)». Barnes Collection Online — Georges Seurat: Models (Poseuses). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- Butcher, David (2019 թ․ նոյեմբերի 6). «The Art Mysteries with Waldemar Januszczak: Seurat's Les Poseuses». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բնորդուհիներ (նկար) կատեգորիայում։ |